Հետպատերազմյան շրջանում պետության կողմից բավական ներդրումներ են կատարվել ոռոգման համակարգերի ուղղությամբ, ինչը հնարավորություն է տվել եռապատկել ոռոգելի տարածքները, որի նպատակը պարենային անվտանգության խնդրի լուծումն էր:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը:
«Այս պայմաններում, երբ չունենք դիզվառելիք, որպեսզի հովհարային անջատումների ժամանակ կարողանանք օգտագործել դիզելային գեներատորները, շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնում ոռոգման ուղղությամբ: Ոռոգումը, մեծամասամբ՝ 75 տոկոսով, կատարվում է մեխանիկական եղանակով՝ արտեզյանների կամ պոմպերի միջոցով: Հոսանքի բացակայությունն ազդում է նաև այս ուղղության վրա», - նշել է նախարարը: