Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն Ստեփանակերտի հրապարակում տեղադրված վրանում է։
Հիշեցնենք, որ քիչ առաջ նա տեսաուղերձով հայտարարեց, որ միանում է Վերածննդի հրապարակում նստացույց անող քաղաքացիներին։
«Հաշվի առնելով առկա ծանրագույն իրավիճակն ու վերահաս հումանիտար աղետը, ես որոշել եմ դիմել ծայրահեղ միջոցի, այն է՝ հենց այս պահից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միանալ բազմաթիվ քաղաքացիների կողմից մեկնարկած նստացույցին»,- ընդգծեց Արցախի նախագահը։