«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրել է Մատենադարանի տնօրեն։
Նշենք, որ «Մատենադարանի» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ էր հայտարարել հունիսի 26-ին։
Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթեւոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը եւ պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։
Ավելի ուշ Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ էր հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթեւոսյանի եւ Արա Խզմալյանի միջեւ։