00:00:00

Օդի ջերմաստիճանը այսօր կնվազի ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

12:52, 17 հուլիս 2023 Հասարակություն

Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր և հուլիսի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևելյան 2-3 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 17-ի ցերեկը կնվազի ևս 2-3 աստիճանով, հուլիսի 19-21-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ վաղը՝ առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր