00:00:00

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 70 տարեկան է (լուսանկարներ)

11:26, 17 հուլիս 2023 Հասարակություն

Հուլիսի 13-ին և 14-ին Քաջարանում նշվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակը, ինչպես նաև Հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնը։

 

Հանքագործների քաղաք Քաջարանում բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին՝ բացօթյա տոնավաճառներ, համերգային ծրագրեր, թանգարանային նմուշների ցուցադրություն, պաշտոնական ու հանդիսավոր նիստեր։

 

Տոնական միջոցառումներին մասնակցում էին Կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, հանքաբերական մյուս ընկերությունների, գիտության ոլորտների ներկայացուցիչներ, մարզային ղեկավարությունը, Քաջարանի և Կապանի համայնքապետերը։

 

Հոբելյանի առիթով ԶՊՄԿ ընկերությունն իր 70 աշխատակիցներին պարգրատրեց պատվոգրերով, արժեքավոր նվերներով և դրամական խոշոր պարգևով։

 

Հուլիսի 14-ի տոնական օրը եզրափակվեց մեծ ու տոնական համերգով։ Միջոցառումների ամենավառ պահերը՝ ֆոտոռեպորտաժում և տեսաշարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր