ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը. որը ամուսնու հետ մեկնել է Բրյուսել, այնտեղից հրապարակում է արել՝ առաջացնելով սոցցանցի օգտատերերի զայրույթը:
Չնայած նրան, որ Արցախում արդեն մեկ ամիս է, ինչ բացարձակ որեւէ հումանիտար բեռ չի մտնում եւ 120 հազար բնակչությունը սովի է մատնվում, կարծես Հայաստանի վարչապետի տիկնոջը այդքան էլ չի հուզում, նրա տրամադրությունը բարձր է:
Աննա Հակոբյանի ձեռքին հանրահայտ ֆիզիկոս Ալբերտ Էնշտեյնի գիրքն է, իսկ շապիկին հետեւյալ գրառումն անգլերենով. «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»:
Ֆեյսբուքյան օգտատերերը այստեղ դիտավորություն եւ ծաղր են տեսնում.
«Նա լավ տեղյակ է ինչ է անում՝ կարդացեք շապիկի վրա գրվածը…նա դա անում է ծիսական բացառիկ մի հաճույքով»,- գրել է մի օգտատեր:
Ֆեյսբուքյան օգտատերեր Ծովինար Գալստյանը գրել է. «Արցախը շրջափակված է, տիկին ՛, մարդիկ սովի են մատնված, Հայաստանի ճակատագիրը ծայրաստիճան վտանգված , մենք ապրում ենք մեր պատմության ամենաողբերգական շրջանը , իսկ դուք շողում եք ուրախությունից։ Գենետիկայի անալիզ հանձնեք , հասկանանք՝ ինչ ազգից եք»։
«Նիկոլի կինը, Աննա Հակոբյանը հիմա էլ իրեն ցուցադրել է Էնշտեյնի գրքով ու մի շապիկով, որի վրա գրված է «Իրերի կապոցը միակ բանը չէ, որ փախստականը բերում է իր նոր երկիր»։ Հետաքրքր ա, սրանով ո՞ւմ ա ինչ ուզում հասկացնել. փորձում ա արցախահայերին հասկացնել որ իրենք շուտով դառնալու են փախստական ու ինչ իրենց հետ բերե՞ն։ Հաշվի առնելով այս մտավոր այլասերված ընտանիքի հակումները, չեն բացառում որ հենց դա...»,- գրել է օգտատեր Նարեկ Պետրոսյանը:
«Արցախցուն նկատի ունե՞ք
Չեք հաջողելու ,ամեն ոք պատասխան է տալու իր արածների եւ չարածների համար
Չկարծեք այդ օրը սարերի ետեւում է ,հատուցման պահը մոտ է ....»,- գրել է օգտատեր Համբարձում Նանյանը: