Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ պարեկները փորձում են բերման ենթարկել վարորդի։ Տեսանյութը նկարահանված է մեկ այլ մեքենայից։ Տեսանյութում երևում է, որ վարորդը ըստ էության չի ենթարկվում պարեկային ծառայողների օրինական պահանջին և անգամ ձեռքով փորձում է հարվածել։
Irakanum.am–ին հայտնի դարձավ, որ տվյալ վարորդը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հարազատ եղբայրն է՝ Մուկուչ Մկրտչյանը։ Ամենայն հավանականությամբ կրտսեր Մկրտչյանը նկատի է ունեցել այն հանգամանքը, որ եղբայրը նախարար է, և կարող է չենթարկվել պարեկային ծառայողների օրինական պահանջին։
Մինչդեռ, ինչպես ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, այնպես էլ Պարեկայինի նոր ղեկավար Արթուր Խուդինյանի կողմից բազմիցս ընդգծվել է, որ կարգազանց վարորդների նկատմամբ չպետք է հանդուրժող լինել, և օրենքը հավասար է բոլորի համար ու կապ չունի նախարարի եղբայր ես, թե օրինակ աներորդի։
Irakanum.am