ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Բարսելոնայի հայ համայնքի «Արարատ» ասոցիացիայի երիտասարադ ակտիվիստների հետ հանդիպմանը ներկայացրել եմ Արցախում տիրող իրավիճակը` կապված արտաքին աշխարհից ադրբեջանական ամբողջական շրջափակման, ապրելու համար միջոցների բացակայության մասին: Նման քաղաքականությունն ունի միայն մեկ նպատակ՝ էթնիկ զտումների ենթարկել, ստիպել 120,00 ժողովրդին հեռանալ իրենց բնակավայրերից, Հայրենիքից: Ներկայացրել եմ Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական հանցավոր ներխուժումների ու դրա հետևանքների փաստերը:
Հանդիպման ժամանակ քննարկեցինք համատեղ աշխատանքի հարցեր, այդ թվում` կապված միջազգային ատյաններում համագործակցության հետ»: