Այսօր` ապրիլի 14-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած համաժողովրդական շարժմանը միացել են նաեւ հանրապետության շրջանները: Տրանսպորտային վառելիքի խնդրով պայմանավորված` յուրաքանչյուր շրջան տեղում է իրականացրել բողոքի ակցիա։ Շրջկենտրոն Մարտունիում տեղի է ունեցել երթ դեպի ռուս խաղաղապահների տեղակայման վայր, գրում է «Արցախպրեսը»։
«Երթին մասնակցել են շրջվարչակազմի ղեկավարությունը, Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմը, տարբեր հիմնարկ- ձեռնարկությունների կոլեկտիվներ, բնակիչներ։ Նրանք իրենց պահանջ-հորդորն են ներկայացրել ռուս խաղաղապահ ուժերի Մարտունու հենակետի պատասխանատուներին։
Մարտակերտի շրջանը ևս միացել է համաժողովրդական շարժմանը: Երթ է տեղի ունեցել նաեւ շրջկենտրոն Մարտակերտում:
Ասկերանի շրջանի բնակիչները շարժմանը միացել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից մեկնարկած հանրահավաքին ու երթին: Նրանք վրաններ են տեղադրել Իվանյան համայնքում ՌԴ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման վայրի տարածքում` մինչեւ հստակ լուծում կտրվի համաժողովրդական շարժման պահանջներին: