Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է. նրան տեղափոխել են հիվանդանոց։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնում է նրա փաստաբանը։
Նա բժշկական միջամտության կարիք ունի,- նշել է Բալասանյանի պաշտպանը։
Հիշեցնենք, երեկ՝ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։