Ադրբեջանական զինուժը հուլիսի 14-ի ժամը 19:20-ի սահմաններում Մարտունու շրջանում խախտել է հրադադարը' կիրառելով 82 մմ տրամաչափի ականանետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Ըստ աղբյուրի՝ հայկական կողմում կորուստներ չկան։
Նշվում է, որ տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։