Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը հայտարարություն է տարածել.
«Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում եմ, որ առողջական խնդիրների պատճառով դիմում-հրաժարական եմ ներկայացրել Ախուրյան համայնքի ղեկավարի իմ լիազորությունը վաղաժամկետ դադարելու վերաբերյալ:
Արդյունավետ աշխատանքի համար շնորհակալ եմ իմ գործընկերներին և համայնքի բնակիչներին: Մաղթում եմ շարունակական բարգավաճում և առաջընթաց` մեր երկրին և Ախուրյան համայնքին:
Հարգանքով՝ Արծրունի Իգիթյան»։
Հիշեցնենք, որ այսօր ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրել էր, որ Ախուրյանի ՀՅԴ-ական համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել։