00:00:00

Նրա նման գիտնականներն են «կենդանի պահել» պատմությունը․ Ռուբեն Վարդանյանը՝ Ռիչարդ Հովհաննիսյանի մասին

17:13, 11 հուլիս 2023 Հասարակություն

Ցավով տեղեկացա աշխարհահռչակ գիտնական, պատմաբան, մեր ժողովրդի արժանի զավակ Ռիչարդ Հովհաննիսյանի մահվան մասին: Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ՝ նա իր ողջ կյանքը նվիրել էր հայ ժողովրդի պատմությունն ուսումնասիրելու և այն աշխարհին ներկայացնելու գործին: Հսկայական է նրա ներդրումը  հայ ժողովրդի պատմության և հայագիտական հետազոտությունների ոլորտներում: Այս մասին գրում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ապրելով հայրենիքից հեռու, մեծ ճանաչում ունենալով ամերիկյան գիտակրթական ասպարեզում՝  Ռիչարդ Հովհաննիսյանը  սերտորեն կապված էր հայրենիքի հետ,  Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ էր և  իր կապերով ու գործունեությամբ  մեծապես նպաստում էր  Հայաստանում պատմագիտության զարգացմանը:

«Պատմությունը կարող է մեռնել, եթե մոռացվի», - մի անգամ ասել էր Ռիչարդ Հովհաննիսյանն ու որպեսզի դա թույլ չտար՝  դարձել  մի շարք կոթողային աշխատությունների, այդ թվում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության քառահատորյակի հեղինակը:

Ափսոսում եմ, որ հայաստանցի երիտասարդ պատմաբաններն ու գիտնականները նրա դասախոսություններն  ունկնդրելու հնարավորություն չեն ունեցել, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չենք կարողացել լիարժեք օգտագործել Սփյուռքի հսկայական ներուժը:

Նրա նման գիտնականներն են «կենդանի պահել» մեր պատմությունը, այն փոխանցել սերունդներին: Ու մենք էլ հետևելով նրա օրինակին՝ պետք է շարունակենք սերունդներին փոխանցել մեր ժողովրդի պատմությունը, այդ թվում՝  Արցախյան շարժման պատմությունը, որովհետև մեր հերոսների սխրանքը մեզ ուժ է տալիս:

Ռիչարդ Հովհաննիսյանը հայկական խոր արմատներ ուներ, և իր զավակներին  էլ դաստիարակել է որպես իսկական հայրենասերների: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում  նրա զավակներին, թոռներին,  մերձավորներին ու  գիտական հանրության ներկայացուցիչներին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր