Հանրապետության տարածքում` hուլիսի 9-ի ցերեկն առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 9-11-ը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-11-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում հուլիսի 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ը, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +28+30։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +19+24,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +24 +27
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +19+20
Լոռիում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +19+23
Տավուշում գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +26+30
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+20
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +24+29
Արարատում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +30+33
Արմավիրում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +29+31
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +19+22
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +29+31
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +34+37
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +23+28
Արցախում գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +31+36: