Մեկ շաբաթվա ընթացքում ՀՀ Ոստիկանությունը կնքել է 100 միլիոն դրամի պայմանագիր՝ մեկ անձից գնման ընթացակարգով։
Պայմանագրերից առաջինով Ոստիկանությունը 50 միլիոն դրամի գնում է կատարել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից. գնման նպատակը՝ մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում։
50 միլիոն դրամ արժեքով հաջորդ պայմանագիրը Ոստիկանությունը կնքել է «Չեխ Ավտո» ՍՊԸ-ի հետ. նպատակը դարձյալ ոստիկանության մեքենաների ընթացիկ նորոգումն է։