00:00:00

Ամեն ինչ արվում է՝ մարդիկ հուսահատվեն և չհավատան, որ կարող են ապրել իրենց հայրենիքում. Ռուբեն Վարդանյան

12:43, 08 հուլիս 2023 Լեռնային Ղարաբաղ

Արցախում մենք լուրջ խնդիր ունենք, քանի որ 44-օրյա պատերազմը շոկային ազդեցություն  է թողել հասարակության վրա, մարդիկ իրավիճակից կտրվել են և չեն ուզում իրավիճակն ընդունել, այսօր «Հայաստն-Սփյուռք-Արցախ» համագործակցություն թեմայով քննարկման ժամանակ ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ Արցախի շրջափակումն ամեն օր բարդացնում է իրավիճակը.«Մենք չունենք բենզին, դիզվառելիք, տարիքով մարդիկ չեն կարողանում դեղեր գնել: Մարդիկ չեն ցանկանում հասկանալ, որ սա շատ վտանգավոր իրավիճակ է: Շրջափակումն ունի մեկ լավ կողմ՝ մենք բոլորս այդտեղ մեկ նավի մեջ ենք, բոլորս հավասար ենք: Սակայն, անջատվածությունը շատ վատ բան է, այն բերում է անտարբերության:

Ամեն ինչ ավելի է խորացել ՀՀ իշխանությունների կողմից հնչեցված թեզերով, որ Արցախը մեր գլխացավանքն է և եթե Արցախից ազատվենք, ՀՀ-ն կունենա խաղաղություն: Դրանք արմատավորվում են շատ վտանգավոր թեզերով, դրանք Արարատ լեռան, Նեմեսիսի հուշարձանի մասով են, այն, որ  պատերազմի ժամանակ բոլոր տղամարդիկ դասալիքներ են եղել, հայ կանայք երջանիկ չեն եղել, եկեղեցին վատն է, և այլն:

Ցավոք, մարդիկ չեն հասկացել, որ պատերազմը չի վերջացել: Ամեն ինչ արվում է, որ մարդիկ հուսահատվեն և չհավատան, որ կարող են ապրել իրենց հայրենիքում»:

Նա նաև հավելեց, որ այսօր զարգացման ծրագիր ունեն, որը 77 ուղղությունով է, աշխատանքային խմբերն արդեն աշխատում են։ Արդեն տասնյակ ծրագրեր են իրականացրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր