00:00:00

Հարցմանը մասնակցած քաղաքացիների 67 տոկոսը չի վստահում ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի պատասխաններին

13:05, 07 հուլիս 2023 Հասարակություն

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց անցած ամսվա հետազոտության արդյունքները։

 

Հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ԱԺ քննիչ հանձնաժողովի հարցերին։ Քաղաքացիներին հարց է տրվել՝ հետևե՞լ եք ելույթին.«62.7 տոկոսը նշել է՝ այո։ Խոսքը առաջին նիստի մասին է։ 32.8 տոկոսը նշել է, որ չի հետևել ելույթին։ Այն մարդկանց, ովքեր ասել են, որ հետևել են, հարցրել ենք, թե որքանո՞վ են վստահում Նիկոլ Փաշինյանի տված պատասխաններին։ 15.4 տոկոսը պատասխանել է, որ լիովին վստահում է, 13 տոկոսը՝ ավելի շուտ վստահում է, 10.7 տոկոսը՝ ավելի շուտ չի վստահում, 56 տոկոսը՝ ընդհանրապես չի վստահում, 4.9 տոկոսը՝ դժվարանում է պատասխանել։ Մոտ 67 տոկոսը նշել է, որ չի վստահում Նիկոլ Փաշինյանի պատասխաններին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր