Անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին (հուլիսի 1-ի դրությամբ՝ 18 տարին չլրացած) շաքարավազի ու ձեթի տրամադրման գործընթացը կիրականացվի նաև շաբաթ օրը: Այդ մասին տեղեկացնում են Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։
«Խնդրում ենք սպասարկման կետեր ներկայանալ՝ հետևելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկին», - նշված է հաղորդագրությունում։