00:00:00

Միջադեպից հետո Նազիկ Ավդալյանին տեղափոխել են ռեզերվ, փորձում ենք հասկանալ՝ Նազիկի ապագան ինչ կլինի. Կարեն Գիլոյան

18:07, 06 հուլիս 2023 Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն Auroranews-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Մոլդովայում, ծանրամարտի աշխարհի առաջնության աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի մասնակցությամբ, միջադեպ է տեղի ունեցել։

Հիշեցնենք՝ քիչ առաջ հայտնեցինք, որ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների (15-17 տարեկան) ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մրցավար Նազիկ Ավդալյանը Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չի կանգնել։

«Մենք էինք Ավդալյանին ներառել ժյուրիի կազմում, հիմա տեղափոխել են «ռեզերվ»։ Միջադեպը քննարկվում է, փորձում ենք հասկանալ, թե Նազիկի հետագան ինչ կլինի, տեղի ունեցածն ինչ հետևանքներ կունենա», – նշեց Գիլոյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր