00:00:00

Ուսուցիչներին ստիպում են ատեստավորում անցնել․ պատգամավոր

23:23, 05 հուլիս 2023 Հասարակություն

Ուսուցիչներից ստանում եմ ահազանգեր, որ հանրակրթական դպրոցների տնօրեններն իրենց ստիպում են պարտադիր ատեստավորում անցնել, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Նշեմ, որ 2023 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար, և այն իրականացվում է ԿԱՄԱՎՈՐ սկզբունքով։

Հետևաբար, դատապարտում եմ ուսուցիչներին ատեստավորում անցնելու դրդելու, ուղղորդելու, համոզելու փորձերը։

Բացի այդ, դեռևս անհասկանալի է՝ որքանո՞վ է թափանցիկ և օբյեկտիվ եղանակով իրականացվում ատեստավորումը։

Տեղեկություններ ունեմ, որ այստեղ էլ է գործում ԽԾԲ սկզբունքը։

Հետևողական եմ լինելու, որպեսզի նման գործողություններ իրականացնող անձինք անպատիժ չմնան»,- գրել է պատգամավորը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր