Բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն Արցախում առ ընթացիկ տարվա հունիսի 30-ը ընթացիկ գներով կազմել է 88 հազար 86 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 49 հազար 766 դրամ:
Այս մասին հայտնեցին Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից՝ մանրամասնելով, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 15,4 տոկոսով, նախորդ ամսվա նկատմամբ ՝ 6,9 տոկոսով: