00:00:00

Հարկերի հավաքագրման ցուցանիշներն՝ ըստ ՊԵԿ-ի

18:14, 04 հուլիս 2023 Հասարակություն

ՊԵԿ-ից հայտնում են․

«2023 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 103.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 216.7 մլրդ դրամով կամ 24.4%-ով, իսկ  2021թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 353.7 մլրդ դրամով կամ 47.1%-ով (ցուցանիշում ներառված չեն պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի և մոլիբդենի արտահանման համար վճարվող պետական տուրքի գումարները):

2022 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում ապահովվել է 887.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, իսկ 2021 թ. նույն ժամանակահատվածում՝  750.2 մլրդ դրամ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր