Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել Իսպանիայում անցկացված Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունում: Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը: Երիտասարդների առաջնության հաղթող էր ճանաչվել Յուրիկ Հովեյանը (63 կգ), արծաթե մեդալին արժանացել էր Վիգեն Նազարյանը (87 կգ) ու Սուրեն Աղաջանյանը (60 կգ), իսկ բրոնզե մեդալակիր էին դարձել Հոմերոս Առաքելյանը (55 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմում էլ արծաթե մեդալակիրներ էին դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), իսկ Նարեկ Գրիգորյանն (79 կգ) ու Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ: