00:00:00

ԿԳՄՍ նախարարն Իտալիայի դեսպանի հետ քննարկել է հայ-իտալական մշակութային կապերի նոր հեռանկարները

14:21, 04 հուլիս 2023 Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

 

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հայ-իտալական փոխառնչությունները պատմական հենք ունեն, և այդ կապն ամրապնդվել է տարբեր ոլորտներում շարունակական համագործակցությամբ: «Այս հանդիպումը ևս մեկ հնարավորություն է՝ ընդլայնելու նոր համագործակցությունների հեռանկարները: Մենք պատրաստակամ ենք քննարկելու համատեղ նոր ծրագրերի և գաղափարների իրականացումը»,- ասել է նախարարը:

 

 

ՀՀ-ում Իտալիայի դեսպանն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը սկսվում է մշակութային հարաբերություններից, և Իտալիայի հետ Հայաստանի համագործակցությունն առավել ակտիվ է մշակութային ոլորտում:

 

Կողմերը քննարկել են տարաբնույթ միջոցառումների շրջանակում հայ-իտալական մշակութային կապերի զարգացման հեռանկարները, երկու երկրների մշակութային արժեքների՝ ձեռագրերի, արվեստի նմուշների հանրահռչակելու, ճանաչելի դարձնելու հնարավորությունները:

 

Իտալացի գործընկերները կարևորել են նաև նշագրերի վերականգնման հարցում հայկական փորձը և դրա փոխանցման անհրաժեշտությունը:

 

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր