00:00:00

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

14:37, 03 հուլիս 2023 Հասարակություն

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հուլիսի 3-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, 5-ի և 7-8-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հուլիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.90C (2018 թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝  8.20C (1957 թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝  23.80C։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր