Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հրապարակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն է միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։ Միջնորդությունը ներկայացրել է նախարարի ժ/պ Լևոն Բալյանը։ Դավիթ Հարությունյանի լիազորությունները նույնպես դադարեցվեցին: