00:00:00

Կարգը փոխվել է, Երևանի քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը․ Տիգրան Ավինյան

10:32, 03 հուլիս 2023 Հասարակություն

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստն սկսեց լավ լուրով։

Երևանի քաղաքապետի տեղակալը հայտնեց, որ կարգը փոխվել է․ քաղաքապետարանը վերսկսում է քաղաքացիների ընդունելությունը, յուրաքանչյուր հինգշաբթի երևանցիներին կընդունեն քաղաքապետարանում։

Նա հայտարարեց, որ այսուհետ բոլոր այն քաղաքացիները, որոնք մերժումներ են ստացել իրենց դիմումների կապակցությամբ, հնարավորություն են ունենալու անձամբ պարզաբանումներ ստանալ ստորաբաժանումների ղեկավարներից:

Ավինյանը հիշեցրեց, որ քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելությունը դադարեցրել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ նշելով, որ վարչական շրջաններում քաղաքացիների ընդունելությունն այդպես էլ չի դադարեցվել, այն միշտ եղել է։

«Նորամուծությունն, իհարկե, քաղաքապետարանի վարչություններն էին, որոնք շատ կարևոր են այն առումով, որ քաղաքացիների մոտ շատուշատ հարցեր են կուտակվում այն դեպքում, երբ նրանց դիմումները մերժվում են»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր