00:00:00

Թբիլիսիի ոստիկանությունը Արսենիձեի՝ հայ ազգի հասցեին հնչեցրած սպառնալիքը հանցագործություն չի համարել

18:06, 01 հուլիս 2023 Հասարակություն

2023 թվականի հունիսի 30-ին Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության բաժնից, ի պատասխան Թբիլիսիի դատախազության 2023 թվականի մայիսի 16-ին ներկայացված դիմումի, մեզ հայտնեցին, որ Լաշա Արսենիձեի կողմից հայ ազգի հասցեին հնչեցրած բացահայտ սպառնալիքը Վրաստանի քրեական օրենսգրքով հանցագործություն չի համարվում, և մերժում ստացանք նրա նկատմամբ քրեական օրենսգրքով պատիժ նշանակելու։ Այդ մասին հայտարարություն է տարածել Վրաստանի հայ համայնքը։

Տեղեկացնում ենք, որ մենք համաձայն չենք այս որոշման հետ և մտադիր ենք այն բողոքարկել։

Հիշեցնենք, որ միաժամանակ Վրաստանի մասշտաբով շարունակվում է ստորագրահավաքի գործընթացը՝ հայցով դատարան դիմելու խնդրանքով. Լաշա Արսենիձեն նույն սոցիալական ցանցերի միջոցով պետք է ներողություն խնդրի հայ ազգից։

Դատախազություն ներկայացված հայտարարությունը կարող եք ծանոթանալ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր