00:00:00

ՄԻՊ-ը հանդիպել է Կարեն Ալավերդյանին․ փաստաբանը հայտնել է քրվարույթի վերաբերյալ իր մտահոգությունները

21:33, 30 հունիս 2023 Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 30-ին, ընդունել է փաստաբան Կարեն Ալավերդյանին, տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից․

«Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որոնց համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։ Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել էր քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:

Հանդիպման ընթացքում փաստաբանը հայտնել է իր մտահոգությունները կապված քրեական վարույթի, այդ թվում՝ սեղմ ժամկետներում նախաքննության իրականացումն ապահովելու վերաբերյալ։ Ներկայացված լրացուցիչ տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի իրավասությունների շրջանակներում կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։

Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն»,- ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր