Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տեղեկագրից։
Զոհեր և վիրավորներ չկան։
Այս փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում,-ասվում է հաղորագրության մեջ։