00:00:00

Ինչո՞ւ ԿԳՄՍ֊ն և ագրարային համալսարանը չեն կատարում վարչապետի որոշումը

19:44, 30 հունիս 2023 Հասարակություն

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ձևավորվել է վարչապետի 2018թ. հունիսի 27-ին: Ըստ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի և համալսարանի կանոնադրության խորհուրդը ձևավորվում է 5 տարի ժամկետով: Այսինքն համալսարանի 2018թ. ձևավորված խորհուրդը գործել է մինչև 2023թ. հունիսի 27֊ը։
Սակայն 2023թ. հունիսի 30-ին համալսարանի արդեն նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահ , էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը անցկացրել է  նիստ օրակարգում ընդգրկելով մեկ հարց՝ ՀԱԱՀ կողմից հրապարակվող 2022թ. ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացության հաստատում: Ավելին, այսօր հոգաբարձուների գոյություն չունեցող խորհուրդը հաստատել է համալսարանի 2022թ. ֆինանսական հաշվետվությունը և անկախ աուդիտորական եզրակացությունը:
Ստացվում է, որ ԿԳՄՍ֊ն և ագրարային համալսարանը անտեսել են վարչապետի որոշում, գումարել են գոյություն չունեցող խորհրդի նիստ։ Ի դեպ, այդ աներևույթ խորհրդի նիստին մասնակցել և կողմ է քվեարկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը։ հետաքրքիր է  այս առնչությամբ ինչ պարզաբանումներ կտան ԿԳՄՍ նախարարը կամ բարձրագույն կրթության ոլորտը համակարգող նրա տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր