Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 29-ին, ընդունել է 1988-1992 թվականներին բռնագաղթած, ինչպես նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից բռնի տեղահանված անձանց ու փախստականներին:
ՄԻՊ գրասենյակից հաղորդում են՝ քննարկվել են նրանց իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի շարք հարցեր։ Պաշտպանը լսել է նրանց հուզող խնդիրները, որոնք հիմնականում կապված են սոցիալական-տնտեական, քաղաքական իրավունքների հետ:
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ իր մանդատի շրջանակներում կցուցաբերի համապատասխան աջակցություն խնդիրների լուծման համար:
Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ դրանք կկրեն շարունակական բնույթ: