Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է կեղծիքներ տարածել և սուտը որպես ճշմարտություն ներկայացնել։
Ադրբեջանական լրատվամիջոցները, համապատասխան կառույցների առաջարկով, ամեն օր տարածում են Լաչինի միջանցքում ապօրինի կերպով տեղադրված անցակետով «հայերի անարգել անցման» կադրերը։
Հիշեցնենք, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի ծանր հիվանդ բնակիչների և նրանց ուղեկցող անձանց մասին է, որոնց Կարմիր խաչը տեղափոխում է Հայաստանի հիվանդանոցներ։
Իսկ ադրբեջանական ագիտպրոպն այս մարդկանց գրեթե զբոսաշրջիկ է ներկայացնում։ Հիվանդներին տեղափոխող ավտոբուսի ինքնությունը թաքնել փորձում բռնված՝ ադրբեջանական ագիտպրոպն այժմ ստիպված է հրապարակել ավտոբուսը այն անկյունից, որը ցույց է տալիս ԿԽՄԿ-ի զինանշանը: Ավելին, որոշ լուսանկարներում երեւում է, որ կազմակերպության աշխատակիցներն իրենք են կրում են տարբերանշաններով ժիլետներ։ Բայց ադրբեջանցի քարոզիչների տեքստի և լուսանկարի միջև անհամապատասխանությունը կարծես թե քիչ մտահոգիչ է։