00:00:00

Կես ամսում շուրջ 100 մլն դրամ․ «պլյոնկաներով» երթևեկող վարորդները տուգանվել են

11:54, 28 հունիս 2023 Հասարակություն

Միայն կես ամսում պարեկային ու ճանապարհային ոստիկանության ծառայողները կազմել են 96․350.000-ի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Խոսքը՝ մեքենաների դիմացի ապակիների մգեցվածության խախտմանն է վերաբերում։

Նշենք, որ հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու վարորդներին նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%:

Irakanum.am-ին ՆԳՆ Ոստիկանությունից հայտնեցին, որ հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է առջևի ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ երթևեկող թվով 1032 տրանսպորտային միջոց, որից 485-ի մասով կազմվել է համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Վարորդներից 65-ը բանավոր նախազգուշացվել է, իսկ 482-ը թերությունը վերացրել է տեղում։  Հետևաբար գումարային տեսքով միայն ՃՈ աշխատակիցների կազմած արձանագրությունները կազմում է 12.125.000 ՀՀ դրամ։

Պարեկային ծառայողների կողմից հունիսի 1-ից 14-ն ընկած ժամանակահատվածում մգեցված «պլյոնկաներով» երթևեկող թվով 5132 տրանսպորտային միջոց է հայտնաբերվել, որից 3369-ի դեպքում կազմվել են համապատասխան վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, 1607 վարորդ նախազգուշացվել է, իսկ 1340-ը՝ թերությունը վերացրել են տեղում։ Արդյունքում նշված ժամանակահատվածում պարեկային ծառայողների կողմից կազմվել է 84.225.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նշենք, որ Հանրապետության չորս մարզերում պարեկային ծառայություն դեռ ներդրված չէ, այն իրականացնում են ճանապարհային ոստիկանները։

Ընդհանուր տվյալներով և պարեկների և ՃՈ ծառայողների կողմից հայտնաբերվել է 4401 խախտում, իսկ կազմված վարչական իրավախախտման թվային տվյալը՝ 96․350.000։

Այս ամենը քաղաքացին տուգանքի «մատերիալ չէ  օպերացիայի» շրջանակներում։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր