Հունիսի 25-ին ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, ով Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, թիրախավորվել է ադրբեջանցիների կողմից, հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։
Հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են խաղաղ բնակչի ուղղությամբ:
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: