ՀՀ երկրորդ նախագահ Ռուբերտ Քոչարյանը ցավակցություն է հայտնել Կրթության և գիտության նախկին նախարար, հեռուստալրագրող Սերգո Երիցյանի մահվան կապակցությամբ․
«Ցավով տեղեկացա ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, վաստակավոր լրագրող և գիտնական Սերգո Երիցյանի անժամանակ մահվան մասին:
Ցավակցում եմ Սերգո Երիցյանի ընտանիքին և հարազատներին»:
Սերգո Երիցյանը մահացել է ԱՄՆ-ում՝ 66 տարեկան հասակում՝ երկարատև հիվանդությունից։