Լիոնել Մեսսին խոսել է ՊՍԺ-ի երկրպագուների հետ հարաբերությունների մասին։
«Ես տեղափոխվեցի ՊՍԺ, քանի որ ինձ դուր եկավ ակումբը, քանի որ թիմում ունեի բավականաչափ ընկերներ և մարդիկ, որոնց ճանաչում էի։ Ինձ թվում էր, որ հարմարվողականությունը պետք է ավելի հեշտ լիներ, քան մյուս թիմերում, ուր ես կարող էի գնալ։
Բայց ճշմարտությունն այն է, որ ադապտացիան ավելի դժվար էր, շատ ավելի դժվար, քան ես սպասում էի: Նոր փոփոխություններին հարմարվելը դժվար էր, թեև ես ճանաչում էի թիմի անդամներին և շփվում էի նրանց հետ:
Ակումբին ուշ եմ միացել, նախամրցաշրջանային փուլ չեմ ունեցել։ Ես ու ընտանիքս ստիպված էինք հարմարվել նոր քաղաքին։ Հեշտ չէր:
Կարծում եմ, որ սկզբում երկրպագուների ընդունելությունը շատ լավ էր։ Այնուամենայնիվ, հետո մարդիկ ինձ այլ կերպ էին վերաբերվում։ Բայց կար նաև ՊՍԺ-ի երկրպագուների մի մասը, որը շարունակում էր ինձ վերաբերվել այնպես, ինչպես սկզբում։
Իմ նպատակը չի եղել կոնֆլիկտ ստեղծել երկրպագուների հետ։ Բայց նախկինում դա եղել է նաև Նեյմարի կամ Մբապեի հետ:
Ես միշտ հիշում եմ, թե ինչպես էին մարդիկ ինձ հարգում, քանի որ ես հարգում եմ բոլորին այն պահից, երբ տեղափոխվել եմ ՊՍԺ։ Իրավիճակը կհիշվի որպես անեկդոտ»,- Լիոնել Մեսսիի խոսքերն է փոխանցում AS-ը։