00:00:00

Տիգրան Առաքելյանին քննչական մարմնում խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ ՄԻՊ գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

18:31, 23 հունիս 2023 Իրավական

ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․

«Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում Տիգրան Առաքելյանի կողմից արդեն իսկ տարածված ուղիղ եթերի շուրջ հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ  դեռևս հունիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ է ստացվել  Տիգրան Առաքելյանի կողմից։ Վերջինս նշել է, որ գտնվում է Ձերբակալվածների պահման վայրում և քննչական մարմնում իր նկատմամբ բռնություն է կիրառվել։ Զանգը ստանալուց անմիջապես հետո Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել ՁՊՎ, հանդիպել են Տիգրան Առաքելյանի հետ։ Առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված բոլոր հարցերը արձանագրվել են և նույն օրն առանձին գրությամբ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով:

Պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Տիգրան Առաքելյանին քննչական մարմնում խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նախաձեռնված քրեական վարույթի ընթացքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր