00:00:00

ԱԻ աշխատակցին տուն են ուղարկել հագուստի վրա գերբի նկար ունենալու համար․ խոսնակը հերքում է

13:15, 23 հունիս 2023 Հասարակություն

Քիչ առաջ ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Սողոյանն իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով, որ պետական կառույցում շապիկի վրա ՀՀ գերբի նկար ունեցող աշխատակցին ուղարկել են տուն։ «Պետական կառույցում շապիկի վրա Հայաստանի գերբի նկար ունեցող աշխատակցին ուղարկել են տուն, պահանջով, որ այդ և նմանատիպ հագուստով, որ վրան գերբ լինի, չգա աշխատանքի։

Շուտով ով թուրքերեն մուստաֆա քեմալ աթաթուրքի անունով չերդվի, նիկոլը չի թողնի, որ մնա Հայաստանում։

Չնայած հիմա Հայաստան չի, թուրքիայի դեսպանատուն է»,– գրել էր Անահիտ Սողոյանը։

Irakanum.am–ին հայտնի դարձավ, որ խոսքը Արտակարգ իրավիճակների նախարարության մասին է, և հենց այդ կառույցի աշխատակցին են ուղարկել տուն հագուստի վրա Հայաստանի գերբի նկարը պատկերված լինելու համար։

ԱԻ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, սակայն այս տեղեկությունը հերքեց, ասելով, որ նման բան չի եղել, բացառվում է։

Նշենք, որ մի քանի օրից Արտակարգ իրավիճակների նախարարությունը կլուծարվի։ Կառույցը ղեկավարում է ՔՊ–ական Արմեն Փամբուխչյանը, ով կղեկավարի Երևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ի նախընտրական շտաբը։

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր