Երեկ Irakanum.am–ը հրապարակել էր, որ ՀԱԿ նախկին ակտիվիստ Տիգրան Առաքելյանը հայտարարել էր, որ իր նկատմամբ Երևան քաղաքի քննչական վարչությունում բռնություն է կիրառվել, և դա անձամբ իրականացրել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանը։ Քաղաքացին պատմել էր, որ եռման ջուր են լցրել վրել, էլեկտրաշոք կիրառել, հայհոյել։ Առավոտյան արդեն Տիգրան Առաքելյանը հայտարարեց, որ իրեն «գործարք» են առաջարկել, որպեսզի չշարունակի բարձրացնել տեղի ունեցածը։ «Ի շարունակություն նախորդ տեսանյութի, իրավիճակի մեջ փոփոխություն կա։ «Ծիտիկները» ինձ խաբար ուղարկեցին, որ Արգիշտի Քարամյանն ու Ազատ Գևորգյանը զղջացել են, որ քեզ խոշտանգել են, իրենք ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ որեւէ քրեական հեդապնում չի լինի, միայն ինձ խնդրում են շարունակությոն չտալ ինֆորմացիան, լրահոսում որեւէ բան չասել, նրանք զղջացել են և ասում են Տիգրան խնդրում ենք քեզ այսքանով սահմանափակվել։ Սա հնարավոր չէ անել մի պատճառով, ինձ գետնն քցած խոշտանգել են, մորս մահվան օրը ինձ մեր են քրֆել։ Ասել եմ, ինձ մեր մի քրֆեք, մայրս մահացած է։ Ասում եմ երեխա ունեմ, ինձ մի սպանեք, ասում են չախկալ երեխեն, բերելու ենք աչքիդ դեմն ու․․․ իրենք չեն պատկերացնում թե ինչ են արել այդ հայհոյանքով ինձ։ Գործարք բացառվում է»,– հայտարարեց Տիգրան Առաքելյանը։
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով տեսանյութում հնչած հայատարարություններին, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց․ «Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ։ Անձը, եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները»։
Irakanum.am