00:00:00

Օլիմպիզմի գաղափարները այսօր. Ծառուկյանի շնորհավորական ուղերձը

11:15, 23 հունիս 2023 Հասարակություն

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզասերներ.

Հունիսի 23-ին աշխարհը   տոնում է միջազգային օլիմպիական օրը:

Սա  հիանալի առիթ է  խորհելու  այն մասին, թե ինչ է մեզ  տալիս  սպորտը և ֆիզիկական կուլտուրան: 

Դեռևս  1894 թ. հունիսի 23 –ին  այս կապակցությամբ ինքնատիպ  պատասխան է  տվել   միջազգային օլիմպիական  կոմիտեի հիմնադիր բարոն  Պիեռ դը Կուբերտենը: Նրա երազանքն էր  սպորտի արժեքների միջոցով մարդկությանը սովորեցնել ավելի լավ ապրել ու համերաշխ  աշխարհ կառուցել, քանզի սպորտը և օլիմպիզմը յուրատեսակ կամուրջ է խաղաղության, բարեկամության ու ազգամիջյան հարաբերություններում:

Օլիմպիզմի գաղափարները  այսօր միավորում են   տարբեր տարիքի և սեռի միլիոնավոր մարդկանց:

Սպորտը  սովորեցնում  է ապրել խաղաղության, բարեկամության մթնոլորտում : Ավելին, սպորտի միջոցով մարդու մոտ դրսևորվում են լավագույն հատկանիշները, որոնք մեծ ուրախություն  ու բավականություն են  պատճառում, քանզի ֆիզկուլտուրան, սպորտը կոփում են  առողջությունը և  մարդուն դարձնում կենսունակ:

Հենց այդպիսին եմ պատկերացնում հայ մարդուն, մեր ազգաբնակչությանը, որին ցանկանում եմ բռունցքվել , համախմբվել,  գործել միասնական, որպեսզի  կարողանանք իրականացնել մեր ազգային ծրագրերը:

Հայաստանի ազգային   օլիմպիական ընտանիքի անունից մաղթում եմ   առողջություն, բարօրություն և հաջողություններ: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր