00:00:00

8 ամսական փոքրիկը օգնության կարիք ունի

20:52, 22 հունիս 2023 Բլոգ

 

Արմեն Մարտիրոսյանի գրառումը

#Հրատապ Խնդրում եմ շտապ տարածել:

Սիրելի բարեկամներ, նկարում պատկերված այս հրաշք բալիկը 8 ամսական Վահագն է։ 2 ամսականում երեխայի մոտ ախտորոշվել է բիլիար ատրեզիա, լյարդի բիլիար ցիռոզ, ասցիտ։ Արաբկիր ԲՀ-ում ստացած բուժման արդյունքում երեխայի վիճակը կայունացել է, սակայն երեխայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է անհապաղ կատարել լյարդի փոխպատվաստում։ Ամեն օրը երեխայի համար կարող է ճակատագրական լինել:

Վիրահատությունը պետք է իրականացվի Մոսկվայի Շումակովի անվան բժշկական կենտրոնում, որտեղ ներկայումս հետազոտվում են երեխան և հայրը, որը պետք է հանդիսանա երեխայի դոնոր։ Վիրահատության համար անհրաժեշտ է հավաքել շուրջ 15.000.000 դրամ գումար, որն ընտանիքի համար անհասանելի է: Նման վիրահատություններ Հայաստանում բարեհաջող իրականացվում է Արաբկիր ԲՀ-ում, սակայն երեխայի ցածր քաշը և առողջական վիճակի արագ վատթարացումը թույլ չեն տալիս նման վիրահատությունն իրականացնել Հայաստանում պլանային կարգով: Վահագնը շատ ուշադիր է իրեն շրջապատող առարկաների հանդեպ հատկապես, երբ դրանք գունագեղ են։ Շատ է սիրում խաղալ երգող և գույնզգույն խաղալիքներով։

Եկեք միասին օգնենք Վահագնին հաղթել կյանքի համար մղվող այս պայքարում և վայելել իր առողջ և անհոգ մանկությունը։ Յուրաքանչյուրիդ օգնությունը շատ կարևոր է։ Գումար կարող եք փոխանցել reArmenia հարթակի միջոցով՝ https://bit.ly/3qSlQeZ Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ կերպ.

ArCa - 4083090010040213 (ստացող՝ M. Armen) Idram - 265680346 Սբերբանկ - 2202202319256560 (ստացող: Елена Гагиковна)

Բանկային փոխանցումների միջոցով, Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ (նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Վահագն Մխիթարյանի վիրահատության նպատակով») AMD - 1570070033850100 USD - 1570070033850101 EUR - 1570070033850146 RUB - 1570070033850158

Բժշկական փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/3Ng4T5I 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր