Այսօր առավոտյան մահացել է Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողներից 21-ամյա Գագիկ Բարսեղյանի հայրը, որը Գերմանիայից էր վերադարձել՝ իմանալով որդու մահվան մասին:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ վերջինս մահացել է քնած վիճակում՝ սրտամկանի ինֆարկտից:
«Անհավատալի է, ոչինչ ասել այս պահին չեմ կարող, բայց շատ կիսատ թողած գործեր ուներ, հատկապես որդու մահվան հանգամանքները բացահայտելու մասով»,-նշեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Գագիկը Գառնի համայնքից էր: Ընտանիքը ապրում էր Գերմանիայում, լսելով որդու մահվան լուրը՝ հայրը դստեր հետ Գերմանիայից եկել էր որդուն հուղարկավորելու, իսկ մայրն այդպես էլ չէր կարողացել գալ: Գագիկն ունի նաեւ մեկ ու կես տարեկան եղբայր, որը մայրիկի հետ այս պահին Գերմանիայում է: