00:00:00

Արմեն Աշոտյանին կալանքի տանելու իշխանական օպերացիան երկար պլանավորման ճանապարհ է անցել

08:15, 22 հունիս 2023 Բլոգ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․

«ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանքի տանելու իշխանական օպերացիան երկար պլանավորման ճանապարհ է անցել:

Թվում է, որ կանխատեսելի էր ազատությունից զրկելով Աշոտյանին լռեցնելու իշխանական մոլուցքը, մյուս կողմից` քաղբանտարկյալների շարքը նման կալիբրի գործիչով համալրելը ցույց է տալիս, որ ներքին վախերն ու ճշմարտության հետ չառերեսվելն իշխանությանը ստիպում է գնալ արկածախնդրության ճանապարհով:

Արմենը շատ դժվարությունների ու փորձությունների միջով է անցել` անշուշտ սա էլ կհաղթահարի, բայց մեկ է` իշխանության այս այլանդակ քայլը, հենց իր համար, հակառակ ֆունկցիա է կատարելու:

Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր