SHAMSHYAN.com են դիմել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասի 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 17-ամյա Էլեն Ավագյանի հարազատները և խնդրում են այն քաղաքացիներին, ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, ահազնագեն 1-02 կամ դիմեն մոտակա ոստիկանության բաժին։
Հարազատները հայտնում են, որ երեկ ժամը 08.30-ին Նազարբեկյան թաղամասի իր բնակարանից Է․ Ավագյանը դուրս է եկել և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն այլևս չունեն։