Այսօր առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի և դիզվառելիքի գինը կրկին կտրուկ թանկացել է, գրում է mamul.am-ը։ Աճը կազմել է 20 դրամ և այս պահին մեկ լիտր ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 380, պրեմիումը՝ 410 դրամ։
Համապատասխանաբար թանկացել է նաև դիզվառելիքը։
Մոտ երեք շաբաթ առաջ կրկին գրանցվել էր բենզինի գնի կտրուկ աճ․ այն կազմել էր 30 դրամ։