Հունիսի 12-ից 18-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 663 դեպք, որից 190-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից։
Հրապարակված տվյալների համաձայն՝ մասնավորապես՝ հրդեհի՝ 79, փլուզման, դժբախտ պատահարի՝ 5-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, հեղեղման, դարափուլի, քարաթափման, կայծակի, գրունտային ջրերի հորիզոնի բարձրացման, ջրահեղձման, որոնողափրկարարական՝ 1-ական, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի՝ 4-ական, տեղատարափ անձրևի, դիակի հայտնաբերման՝ 3-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 8, զինամթերքի հայտնաբերման՝ 2, օձի նկատման՝ 109, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 66, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 211, կեղծ ահազանգի՝ 10, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 29 և 60 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 23 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 32 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 26 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 125, զոհվել՝ 21 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 13 մարդ: