00:00:00

Անգեղակոթում ստորագրվել է եռակողմ հուշագիր. Սյունիքում մեկնարկում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը

15:36, 17 հունիս 2023 Հասարակություն

Հայաստանի հնագույն բնակավայրերից մեկում՝ Որոտան գետի ձախափնյա սարավանդի վրա գտնվող Անգեղակոթ գյուղում, կնքվեց եռակողմ համագործակցության հուշագիր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի միջև: Այս մասին  հայտնում  են հիմնադրամից։

Ըստ հուշագրի՝ կողմերը նախատեսում են «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը ներդնել Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի 10-12-րդ դասարանների աշակերտների համար:

«Իմ քայլը» հիմնադրամի և Ագրարային համալսարանի նախաձեռնությամբ իրականացվող «Հորիզոններ» ծրագրով հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է մասնագիտական կրթության նոր մոդել, որը, մի կողմից, հիմնված է յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների ու մասնագիտական ձգտումների, մյուս կողմից, համայնքային առանձնահատկությունների ու տնտեսական հնարավորությունների վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր