00:00:00

«Այսօրվանից ես ներկայացնում եմ ՀՀ վարչապետի տիկնոջը». Աննա Հակոբյանը նոր օգնական ունի

14:55, 16 հունիս 2023 Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը նոր օգնական ունի`Ստելլա Սարուխանյանը։ Այդ մասին Սարուխանյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում․

«Այսօրվանից ես ներկայացնում եմ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին։ Իմ գործունեությունը եղել է, կա և կլինի հայրենիքիս ծառայելը:

Ես եղել եմ, կամ և կլինեմ ձեզնից մեկը: Ծառայության եմ անցնում կամավոր հիմունքներով, չեմ վճարվելու և չեմ համարվելու պետական աշխատող: Կարևորում եմ հասարակություն-կառավարություն կապը, և ինձ համար պատիվ կլինի հանդիսանալ կամուրջ, օգնել լուծումները գտնել ձեզ հուզող հարցերի, փոխանցել տիկին Աննային ձեր նամակներն ու պահել հետադարձ կապը:

Սիրելի տիկին Աննա, շնորհակալ եմ վստահության համար: Ինձ համար դա մեծ պատիվ է։ Ես Ձեզ հուսախաբ չեմ անի»,-գրել է Սարուխանյանը։

Նրա ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Սարուխանյանը Տավուշի մարզում գործող «Կանաչ արահետ» ՀԿ մարկետինգի խորհրդատուն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր