00:00:00

Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել. սա հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում. Անահիտ Ավանեսյան

12:42, 16 հունիս 2023 Հասարակություն

Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը Երևան անհնար է դարձել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Մենք անընդհատ այսպիսի լուրջ սրացումներ ենք ունենում, փորձում ենք տեղում բժիշկների հետ կապի միջոցով հնարավորինս ապահովել, որ մասնագիտական թիմերը միասնական ցույց տան բժշակական օգնություն, բայց սա չի կարող լուծում հանդիսանալ», - ասաց նա։

 

Ավանեսյանը խստորեն դատապարտում է Ադրբեջանի այս պահվածքն ու շեշտում՝ պացիենտների բժշկական օգնության խոչընդոտումը դեմ է բոլոր միջազգային փաստաթղթերին ու հումանիտար որևէ սկզբունքի մեջ չի տեղավորվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր